Օդեսայի մոտ աղետի է ենթարկվել նավթամթերք տեղափոխող տանկերը. նավթը թափվում է ծովը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Օդեսայի ափերի մոտ աղետի է ենթարկվել Delfi տանկերը, որի հետևանքով մեծ քանակությամբ նավթամթերք է թափվել ծովը:
«Մեր մասնագետները պարզել են, որ աղետի վայրում նավթամթերքների պարունակությունը ջրում նորմայից բարձր է 157 անգամ», հայտնել է Ուկրաինայի Պետբնապահպանական ինսպեկցիայի պետ Եգոր Ֆիրսովը:
Վերջին նշել է, որ վթարի վայրում և աղտոտվածության գոտում մասնագետներ են աշխատում, սակայն վթարի հետևանքները վերացնելու աշխատանքներին խանգարում է փոթորիկը:
Ֆիրսովը նաև տեղեկացրել է, որ տանկերի սեփականատերը Շամսադին Ջավադով Ալի Օղլին է, այն գործում էր Մոլդովայի դրոշի ներքո և հիմնականում մաքսանենգ նավթամթերքներ էր տեղափոխում: