Մեքսիկական ծոց 640 տոննա նավթամթերք է լցվել
Բեռնատար նավերի բախման արդյունքում Մեքսիկական ծոց շուրջ 640 տոննա նավթամթերք է լցվել։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։
Վթարը տեղի է ունեցել Տեխաս նահանգի Գավեսթոն քաղաքից մի քանի կմ հեռավորության վրա։ Այս մասին կիրակի օրը հայտնել է ԱՄՆ֊ի առափնյա պահպանության ներկայացուցիչները։ Բեռնատար նավը մոտ 3,5 հազար տոննա մազութային վառելիք էր տեղափոխում։
Բախման արդյունքում 4 վառելիքային պահուստներից 1֊ը լուրջ վնասվել է։
Վթարային ծառայություններն արդեն ավարտել են բեռնանավից վառելիքի դուրսբերումը: