211652_close_icon
views-count30105 դիտում article-date 21:25 22-11-2019

Սուխումում ռեստորանի մոտ հրաձգության հետևանքով «օրենքով գող» է զոհվել. ԶԼՄ-ներ

Սուխումում ռեստորանի մոտ հրաձգության հետեւանքով 3 մարդ է զոհվել, եւս 3-ը վնասվածքներով տեղափոխվել է հանրապետության բուժհաստատություններ, հաղորդում է «Սպուտնիկ Աբխազիա»-ն՝ հղում անելով ՆԳՆ-ին, գրում է [url=https://news.am/arm/news/545967.html?fbclid=IwAR3lAjlhbE6E_BkJ_htiBaHZu14gSzlJ0F_gB_yNHVb5RmHM_2ZGBQ6aP1Y]News.am[/url]-ը: Նախնական տեղեկություններով՝ հրաձգության ժամանակ զոհվել են Աբխազիայի բնակիչներ Աստամուր Շամբան, Ավիձբա ազգանվամբ տղամարդն ու ռեստորանի աշխատակից Ակիրտավան: ՆԳՆ-ի տեղեկություններով՝ ռեստորանի մոտ հրաձգությունը սկսվել է ժամը 14:40-ին: Դիմակներով 3 անհայտ անիձնք մոտեցել են Մահաջիրով գետափի մոտ կայանված մեքենային եւ սկսել կրակ բացել մարդկանց ուղղությամբ, որոնք նստած են եղել ռեստորանի մոտ դրված սեղանի շուրջ: Դեպքից մեկ ժամ անց հանցագործների մեքենան հայտնաբերվել է Սուխումիի երկաթուղային դեպոյի շրջանում: Մահացածը 1981 թվականին ծնված Աստամուր Շամբան է, որը «օրենքով գող» է: Չհաստատված տվյալներով՝ վիրավորվել է նաեւ նրա հետ գտնված մեկ այլ քրեական հեղինակություն՝ Ալխաս Ավիձբան: Երկունս էլ Գուդաուտա քաղաքից են: Ավելի ուշ ՆԳՆ-ը հայտնել է, որ Ավիձբան զոհվել է:

Նմանատիպ նյութեր