211652_close_icon
views-count2295 դիտում article-date 22:52 22-11-2019

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևան քաղաքի Արցախի պողոտայի և Այվազովսկու փողոցի խաչմերուկում

Տրանսպորտային միջոցների երթևեկության բարելավման նպատակով Երևան քաղաքի Արցախի պողոտայի և Այվազովսկու փողոցի խաչմերուկում 2019թ. նոյեմբերի 23-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Այվազովսկու փողոցի երթևեկելի 1-ին գոտիով դեպի նշված խաչմերուկ երթևեկող տրանսպորտային միջոցներին խաչմերուկում կթույլատրվի երթևեկել դեպի աջ կամ դեպի ձախ, նախկինում միայն դեպի աջի փոխարեն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր