«Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Խմբերգեր» ձայնասկավառակի շնորհանդեսը
Հուլիսի 14-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Խմբերգեր» ձայնասկավառակի շնորհանդեսը, որը թողարկվել է 2014 թվականին «Նարեկացի» արվեստի միության կողմից և վերահրատարակվել 2016-ին:
Այս ժողովածուի մեջ ընդգրկված խմբերգերը բազմիցս են հնչել, սակայն ձայնասկավառակի տեսքով այն հանրությանն է ներկայացվում առաջին անգամ:
Այն պարունակում է նաև տեղեկատվական գրքույկ, որի մեջ ներառված են բոլոր ներկայացված խմբերգերի բանաստեղծությունները:
Մուտքն ազատ է:
[b] «Նարեկացի» արվեստի միություն
Լրատվության և PR բաժին[/b]