3190 դիտում
14:56 21-11-2019
Ցմահ ազատազրկվածը կարող է ներում խնդրել 15 տարի պատիժը կրելուց հետո
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Ներման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծին, որը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Նա նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ներման ինստիտուտն ավելի թափանցիկ և հաշվետու դարձնելուն:
Նախարարը նշել է, որ նախագծով սահմանվել են ներման խնդրագիրը չքննարկելու և այն վերադարձնելու դեպքերը: Մասնավորապես, դրանք կապվում են պայմանական վաղաժամկետ ազատման, օրենքով սահմանված դեպքերում պատժից ազատման դեպքերը, որպեսզի ներման խնդրագրերը չշարոնակվեն քննարկվել:
Գործող կարգավորումների համաձայն կարող է առաջանալ այնպիսի մի իրավիճակ, երբ դատապարտյալը ներկայացրել է ներման խնդրագիր և պատժից ազատվել է Օրենքով նախատեսված այլ հիմքերով: Այս պարագայում ներման խնդրագրի ճակատագիրը մնում է չլուծված՝ առկա իրավական բացի պատճառով:
Օրինակ՝ ներման խնդրագրի քննարկման ժամանակ, երբ դատապարտյալը համաներում հայտարարելու հետևանքով ազատ է արձակվել պատժի կրումից, ապա վերջինիս ներման խնդրագիրը չի քննարկվում, իսկ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվելու դեպքերում այն ընդհանուր կարգով քննարկվում է, սակայն պայմանավորված այն հանգամանքով, որ դատապարտյալն ազատվել է պատժի կրումից այն մերժվում է: Օրենսդրությունում առկա նման բացը գործնականում լուրջ խնդիրներ է առաջացնում, այն հակասում է հանրային ռեսուրսները խնայելու, դրանք առավել արդյունավետ ծախսելու ընթացակարգին:
Վերոշարադրյալը վկայում է այն մասին, որ անհրաժեշտություն է առաջանում Օրենքով նախատեսել ներման խնդրագիրը չքննարկելու և վերադարձնելու գործիքակազմ:
Սահմանվել են ներման խնդրագրերի հետ կապված գաղտնիության ապահովման կարգավորումներ: Կարգավորվել է ներման խնդրագրերը մերժելու դեպքում բացառիկ հանգամանքներում ներման նոր խնդրագրեր ներկայացնելու հետ կապված հարաբերությունները: Բացառիկ հիմքերի մեջ ներառվել են խնամքին երեխայի առկայությունը, արտակարգ ռազմական իրավիճակը, դատապարտյալի կյանքին անմիջականորեն սպառնացող վտանգը:
Ցմահ ազատազրկվածների համար նախատեսվել է ներման խնդրագրով դիմելու ավելի վաղ ընթացակարգ: Ցմահ ազատազրկվածը կարող է ներման խնդրագիր գրել, եթե պատիժը կրել է ոչ պակաս քան 15 տարի:
Նմանատիպ նյութեր
4596 դիտում
16:18 05-02-2019
Արցախում պատիժը կրելուց հետո ադրբեջանցի սահմանախախտն ազատ է արձակվել
Այս բաժնից
640 դիտում
09:31 25-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
958 դիտում
23:38 24-12-2024
Երեւանի քաղաքային իշխանությունը անհիմն թանկացումների մասին հերթական որոշումն ընդունեց. Հայկ Մարության