Սյունիքում փրկարարները հերթական անգամ ապացուցեցին, որ հավատարիմ են փրկարարի վեհ կոչմանը․ նրանք ըմբշամարտի մրցաշարին մասնակցող 15 պատանի մարզիկներին և 2 մարզիչների անվտանգ տեղափոխեցին Աղվանու հենակետ․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքից Մեղրի ուղևորվող միկրոավտոբուսը խափանվել է և անհրաժեշտ է փրկարարների օգնություն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգը 911-ից փոխանցվել է փրկարար ծառայության Սյունիքի ճգնաժամային կառավարման կենտրոն, և հաշված րոպեների ընթացքում Աղվանու հենակետից մեկ մարտական հաշվարկ մեկնել է նշված վայր։
Փրկարարները տեղում քարշակման միջոցով միկրոավտոբուսը մոտեցրել են Աղվանու հենակետին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ միկրոավտոբուսում եղել են 2 մարզիչ և 15 երեխաներ, ովքեր Գորիս քաղաքում մասնակցել էին ըմբշամարտի մրցաշարի և այնտեղից ուղևորվում էին Մեղրի։
Մինչ խափանված միկրոավտոբուսը կվերանորոգվեր, փրկարարները Աղվանու հենակետում երեխաներին հյուրասիրել են սնունդ և ըմպելիքներ։
Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։