Շենգավիթի ոստիկանների՝ ամիսներ տևած տքնաջան աշխատանքը տվեց իր արդյունքը. հայտնաբերվել է Երևանում հայտնի «Կամվոլնի» գործարանից մոտ 10 մլն դրամի ապրանք գողացողներից մեկը, ովքեր եղել են «Ford Transit»-ով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում ակտիվ պայքար է տարվում ոչ միայն հանցագործությունների կանխման ու նախականխման ուղղությամբ, այլ նաև կատարված հանցագործությունների բացահայտման։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հերթական խոշոր չափի գողության դեպքն է բացահայտվել օրերս Շենգավիթի ոստիկանների կողմից։
Օգոստոսի 1-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունից Շենգավիթի ոստիկանություն հայտնել են, որ անհայտ անձը կամ անձինք մտել են Նժդեհի փողոցում գործող «ԵՐՏԵՔ» ՓԲԸ-ի գործարան և պահեստից կատարել խոշոր չափի գողություն։
Դեպքի փաստով Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որոնք փոխանցվում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։
Օրեր շարունակ Շենգավիթի ոստիկանները, իրականացնելով հսկայածավալ աշխատանքներ, օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ նշված գողությունը հնարավոր է կատարած լինեն Արարատի մարզի 2 բնակիչներ, ու հսկայածավալ աշխատանքի արդյունքում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստանում Շենգավիթի ոստիկանները, որ կասկածյալներից մեկը գտնվում է Նորագավիթ 1-ին փողոցում։
Մեկնելով նշված հասցե, գողություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալում և Շենգավիթի ոստիկանություն են տեղափոխում Արարատի մարզի բնակիչ 23-ամյա Լեռնիկ Դ.-ին, ով փաստերի ճնշման տակ խոստովանում է, որ գողությունը կատարել է հուլիսի 30-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում։
Շենգավիթի ոստիակնները նաև հայտնաբերում են «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան, որով նշված գործարանից գողացված մեծ քանակի տնտեսական ապրանքները տեղափոխել են Մասիս-Վաղարշապատ ավտոմայրուղուն հարակից դաշտամիջյան հատված։
«Ford Transit»-ը տեղափոխվում է ոստիկանության Շենգավիթի բաժին, իսկ կասկածյալը կազմված փաստաթղթերով ներկայացվում է Շենգավիթի քննչական բաժին։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Շենգավիթի ոստիակնները նաև պարզել են Լեռնիկ Դ.-ի հետ ով է եղել գոյություն կատարելիս, ով նույնպես Արարատի մարզի բնակիչ է և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «ԵՐՏԵՔ»-ի պահեստը հանրությանը հայտնի՝ սովետական տարիներին կառուցված, այժմ չգործող «Կամվոլնի» գործարանն է և այնտեղից գողացել են մոտ 10 միլիոն դրամի տնտեսական ապրանք։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։