2452 դիտում
21:20 29-06-2018
Ազատազրկվածների բողոքների հիմնական մասը վերաբերում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգին. ՄԻՊ
Հունիսի 28-ին՝ Կառավարության նիստից հետո, մի խումբ քաղաքացիներ դիմել են Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին ազատությունից զրկման վայրերում գտնվող իրենց ազգականների իրավունքների պաշտպանության հարցով: Նույն օրը Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ:
Ինչպես Պաշտպանին դիմած քաղաքացիների, այնպես էլ ազատազրկվածների բողոքների հիմնական մասը վերաբերել է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման համակարգում առկա խնդիրներին:
Այցի ընթացքում առանձնազրույցներ են տեղի ունեցել նաեւ ազատությունից զրկված այլ անձանց հետ։ Ստուգվել են նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը և դրանց համապատասխանությունը պահանջներին:
Արձանագրված մի շարք խնդիրներ քննարկվել են ՔԿՀ-ի վարչակազմի հետ և տեղում ստացել լուծումներ, այդ թվում՝ կապված դատապարտյալի խուցը փոխելու, դատապարտյալի կողմից տրված լիազորագիրը հաստատելու, պատշաճ բժշկական օգնության ցուցաբերման հետ։
Բարձրացված մնացած հարցերը կքննարկվեն գրավոր ընթացակարգով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
949 դիտում
19:44 22-01-2025
4 տարի անց ընդդիմությունն իմացավ իմ դիրքորոշման մասին․ Ալեն Սիմոնյան
523 դիտում
19:33 22-01-2025
Տեղի է ունեցել ՀՀ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի զեկույցի քննարկումը
814 դիտում
19:21 22-01-2025
Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը