211652_close_icon
views-count2866 դիտում article-date 14:32 21-11-2019

Ադրբեջանից 1988-1992 թթ. բռնի տեղահանված 112 հայ ընտանիքների բնակարանային հարցը կլուծվի

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած` բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց մշտական օթևանով ապահովելու նպատակով հաստատել բնակարանների գնման վկայագրերի տրամադրման կարգը: Հարցը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը: «Ներկայացված նախագծերով նախատեսվում է լուծել Ադրբեջանից բռնագաղթած և անօթևան մնացած 112 ընտանիքի բնակարանային խնդիրը։ Մասնավորապես, ներկայացված ծրագրի իրականացման համար պահանջվում է 1 496 260 000 դրամ, ներառյալ ծրագրի իրականացման շրջանակներում լրացուցիչ ռեսուրսների ապահովման ծախսերը։ Նախագծով նախատեսվում է բնակարանների գնման վկայագրերի տրամադրման պայմանները, վկայագրերի տրամադրումն իրականացնել Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների հետ պայմանագրեր կնքելու միջոցով, վկայագրի միջոցով բնակարանի ձեռքբերման ժամկետը սահմանել 1 տարի՝ առանց ժամկետի երկարաձգման հնարավորության: Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի 112 ընտանիքների արժանապատիվ կյանք ունենալու սահմանադրական անօտարելի իրավունքը և կլուծվի 30 տարվա վաղեմություն ունեցող բնակարանային խնդիրները:

Նմանատիպ նյութեր