1823 դիտում
10:52 21-11-2019
Միլանի հանդիպումների դասերը․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Միլանի հայ համայնքի հետ հետաքրքիր անցավ: Նախ՝ ողջունելի էր, իհարկե, որ մուտքն ազատ էր: Այնքան ազատ, որ հայ համայնքի շարքերում հայտնվեց․․․ ադրբեջանցի «բլոգերը»: Միանգամայն ճիշտ էր նաև վարչապետի պահվածքը, որը թույլ տվեց հարևան ազգի ներկայացուցչին հարց տալ, պատասխանեց այս հարցին, ինչպես նաև խնդրեց ներկաներին լինել հանդուրժող անկոչ հյուրերի նկատմամբ:
Միլանի նույն հանդիպման ընթացքում վարչապետին էր դիմել նաև մի կին, որը ներկայացավ որպես ՀՀ քաղաքացի և գիտնական, որն աշխատում է Միլանի Եվրոպական ուռուցքաբանության ինստիտուտում: Այդ տիկնոջ ասածը ոչ թե հարց էր, այլ ընդդիմադիր ելույթ, որն ուղեկցվում էր վարչապետի հրաժարականի պահանջով: (Սպասելի է, որ այսօր պաշտոնական քարոզչությունն այստեղ կգտնի «սերժառոբական» հետքեր): Ինքնին այդ ելույթի մեջ որևէ արտառոց բան չեմ տեսնում, սակայն ինձ առաջ էլ էր թվում ու հիմա էլ եմ համոզված, որ Հայաստանի ղեկավարի հրաժարականը կարող են պահանջել մարդիկ, որոնք ապրում են Հայաստանում: Ես այդ կարծիքին էի թե՛ Հայաստանի առաջին երեք նախագահների և թե՛ ներկայիս վարչապետի իշխանության օրոք: Բնական չեմ համարում, երբ մարդը նստած է, ասենք, Գլենդեյլի արմավենու տակ և ուզում է որոշել, թե ով պետք է ղեկավարի Հայաստանը:
Եթե անդրադառնանք բանավեճի բովանդակությանը, ապա ընդդիմադիր տիկնոջ խոսքն ատելության քարոզի մասին, իմ կարծիքով, ճիշտ էր, իսկ իր պատասխանում վարչապետն այնքան էլ անկեղծ չէր: Փաշինյանն ասել է հետևյալը. «Անընդհատ ասում եք ատելության քարոզ: Իսկ ո՞վ և որտե՞ղ է տանում այդ ատելության քարոզը: Եթե Հայաստանում եղել են իշխանություններ, որոնց նկատմամբ ժողովրդի ունեցած միակ զգացումը ատելությունն է, դրանում իմ մեղքը ո՞րն է: Մենք ո՞ւմ ենք կոչ արել, որ ատեն»:
Ժողովրդական զգացմունքները չափազանց փոփոխական և անկայուն երևույթ են: Կարևոր է, որ մարդիկ, որոնց ասածները ժողովրդի գոնե մի մասի համար որևէ նշանակություն ունեն, տուրք չտան այդ զգացմունքներին, առավել ևս՝ չբորբոքեն դրանք: Ներկայումս իշխանական թիմի ներկայացուցիչների արտահայտությունները ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, դատավորների, Հանրային խորհրդի, Վազգեն Մանուկյանի և նրա հիմնած ակումբի մասին հենց ատելության քարոզ են, ոչ թե քաղաքական բանավեճ: Բնականաբար, այդ գռեհկաբանություններն օրինակ են ծառայում մոլի նիկոլականների (լևոնականների) համար, որոնք իրենց գնահատականներում ավելացնում են ատելության չափաբաժինը, և այդ հռետորաբանությունը փոխանցվում է նաև այլ քաղաքացիներին:
․․․ Դժվար թե Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հավաքված հայերը ջերմ զգացմունքներ ունենային եկեղեցու տարածք ներխուժած ադրբեջանցիների հանդեպ: Բայց վարչապետը հավաքվածներին զսպվածության և հանդուրժողականության կոչ արեց: Ներքին կյանքում նույն կեցվածքի կարիքը կա»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3386 դիտում
09:28 25-06-2016
Պապի դասերը. «Առավոտ»
3025 դիտում
10:47 12-12-2019
Քոչարյանն ինչ ցանել է, դա էլ հնձում է․ 98-ի քարոզչական հիսթերիայի դասերը․ «Առավոտ»
3931 դիտում
10:12 25-03-2020
Կորոնավիրուսի առաջին դասերը․ «Առավոտ»
Այս բաժնից
1177 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1498 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»