3386 դիտում
09:28 25-06-2016
Պապի դասերը. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Հայաստանում հոգևոր առաջնորդի պահանջարկ կա: Այնպիսի առաջնորդի, որը երթևեկում է միջին կարգի «Ռենոյով» (որը Երևանում օգտագործվում է «տաքսու տակ»:): Որը խստորեն արգելում է թիկնապահներին «հեռու քշել» ժողովրդին՝ իր մեքենայից: Որն այլ երկիր է գալիս ինքնաթիռի «էկոնոմ կլասի» սրահով: Որը խոսում է հանգիստ, ցածր ձայնով, առանց պաթոսի: Մի խոսքով՝ մեզ պետք է հոգևոր առաջնորդ՝ Ֆրանցիսկոս պապի նման, բայց, իհարկե՝ մեր հարազատ եկեղեցու սպասավոր:
Մարդիկ հեշտությամբ են տարբերում՝ երբ է հանրային դեմքն անկեղծ. երբ է կեղծավոր, երբ է նա իսկապես հավատում բարձր հոգևոր արժեքներին, իսկ երբ է ձևեր թափում:
Ի վերջո մարդու դեմքի արտահայտությունից ու հատկապես նրա աչքերից կարելի է հասկանալ՝ ինչի մասին է նա երազում: Ավելի շուտ՝ ինչ տեսակի, ինչ բնույթի են նրա երազանքները՝ մի տեղ «փող կպցնելու» և ավելի ճոխ կյանք վարելո՞ւ, թե՞ իսկապես մարդկանց հոգևոր ու ֆիզիկական տանջանքները թեթևացնելու մասին:
Քիչ թե շատ փորձառու ականջը կարող է տարբերակել նաև՝ արդյո՞ք մարդը կարդացել է անցյալի իմաստուն մարդկանց մտքերը, և ամենակարևորը՝ կարողացե՞լ է այդ մտքերը մարսել, դարձնել իրենը, թե՞ պարզապես ցանկանում է իր խոսքում մի երկու «մեջբերում» անել՝ տպավորություն թողնելու համար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1820 դիտում
10:52 21-11-2019
Միլանի հանդիպումների դասերը․ «Առավոտ»
3025 դիտում
10:47 12-12-2019
Քոչարյանն ինչ ցանել է, դա էլ հնձում է․ 98-ի քարոզչական հիսթերիայի դասերը․ «Առավոտ»
3931 դիտում
10:12 25-03-2020
Կորոնավիրուսի առաջին դասերը․ «Առավոտ»
Այս բաժնից
1174 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1498 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»