211652_close_icon
views-count4380 դիտում article-date 22:31 20-11-2019

Փաշինյանը Ադրբեջանի նախագահին ևս մեկ անգամ հորդորեց հետևել խաղաղության իր բանաձևին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ևս մեկ անգամ հորդորեց հետևել իր օրինակին, ընդունել իր առաջարկը և հայտարարություն անել առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման յուրաքանչյուր տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: «[url=https://armenpress.am/arm/news/995961.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց Միլանի Հայ առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում՝ պատասխանելով ադրբեջանցու հարցին: Վարչապետը նախ արձանագրեց, որ ադրբեջանցին է մտել է հայկական եկեղեցի, որտեղ գտնվում են հայեր և տվել է իր հարցը ՀՀ վարչապետին: «Հնարավոր չէ պատկերացնել, որ հայը հնարավորություն կունենար մտնել միջոցառման, հանդիպման, որտեղ կլիներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրան հարց կտար: Երկրորդը, դուք ասացիք, թե ամբողջ աշխարհն ընդունել է Ադրբեջանի նկատմամբ ցեղասպանությունը, դա ակնհայտ սուտ է, քանի որ նույնիսկ Ադրբեջանի նախկին նախագահը հարցազրույց է տվել և ասել, որ Խոջալուի իրադարձությունները կազմակերպել է ադրբեջանական ընդդիմությունը, որպեսզի փոփոխություններ և հեղաշրջում անի Ադրբեջանում: Ես առաջարկել եմ խաղաղության բանաձև, Իլհամ Ալիևին ասել եմ, որ ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, որ հայտարարել եմ, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովրդի համար: Ես առաջարկում եմ, որ Ադրբեջանի նախագահը նույնպես նման հայտարարություն անի, քանի որ դա գլխավոր բանաձևն ու պլատֆորմն է մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության համար»,-պատասխանեց Փաշինյանը: Վարչապետը շեշտեց՝ այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Գերագույն խորհուրդ իրացրել է իր օրինական իրավունքը՝ ինքնորոշումով: Եվ դրանից հետո Ադրբեջանի իշխանությունները ուժի են դիմել, որպեսզի խլեն Լեռնային Ղարաբաղի Գերագույն խորհրդի այդ օրինական իրավունքը: Ինչպես Ադրբեջանն է հայտարարել Խորհրդային միությունից իր անկախության մասին, այնպես էլ Լեռնային Ղարաբաղն է հայտարարել իր անկախությունը Ադրբեջանից: «Ինչպես Ադրբեջանը դարձավ անկախ հանրապետություն, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը դարձավ անկախ հանրապետություն: Դրանից հետո Ադրբեջանը սկսեց ագրեսիա՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ»,-ասաց վարչապետը: Վարչապետը հիշեցրեց՝ Շուշին ամեն օր ռմբակոծվել է, ռմբակոծել են կանանց, երեխաների: Փաշինյանը շեշտեց՝ ԼՂՀ ժողովուրդը ընդունել է ճիշտ որոշում, կազմակերպել է ինքնապաշտպանություն: «Եվ ես հպարտ եմ ԼՂՀ ժողովրդով, որ կարողացավ պաշտպանել իրեն»,-նշեց վարչապետն ու նկատեց՝ ադրբեջանցիները հասկացան, որ այդ իրավիճակում Արցախի ժողովրդի հետ ուժի լեզվով պետք չէ խոսել: Վարչապետը ևս մեկ անգամ հույս հայտնեց, որ համապատասխան հետևություններ կարվեն, և Ադրբեջանի նախագահը կընդունի իր առաջարկը և կանի հայտարարություն, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի յուրաքանչյուր լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր