211652_close_icon
views-count11320 դիտում article-date 15:01 20-11-2019

ԱՄՆ-ում թույլատրվել է IQOS սարքի վաճառքը՝ FDA-ի ուսումնասիրությունից հետո․ ինչպե՞ս կարձագանքի ԱՄՆ ծխախոտային շուկան

Մոտ մեկ ամիս է, ինչ ծխախոտի տաքացման IQOS համակարգը հասանելի դարձավ ամերիկյան չափահաս ծխողներին՝ FDA-ի խստապահանջ [url=https://www.fda.gov/news-events/press-announcements/fda-permits-sale-iqos-tobacco-heating-system-through-premarket-tobacco-product-application-pathway]ուսումնասիրությունից[/url] հետո։ Հաշվի առնելով էլեկտրոնային սիգարետի հետ կապված իրարանցումը ԱՄՆ շուկայում, ավելի լավ ժամանակաշրջան ծխախոտի տաքացման համակարգի վաճառքը մեկնարկելու տեսանկյունից դժվար կլիներ պատկերացնել։ Արդեն իսկ կան մի շարք դրական ուսումնասիրություններ (օրինակ, [url=https://www.heart.org/]Ամերիկյան սրտաբանական միության [/url]ուսումնասիրությունը), որոնք փաստում են, որ ծխախոտի տաքացման համակարգերը սիգարետի համեմատ ավելի քիչ ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա։ Եթե FDA-ի կողմից էլ նման եզրահանգում լինի, ծխախոտի տաքացման համակարգերը կարող է խելամիտ այլընտրանք դառնալ Ամերիկայի ծխողների համար սիգարետի փոխարեն, իսկ սիգարետը, ինչպես հայտնի է, նիկոտին ստանալու ամենավնասակար տարբերակն է։ Ծխախոտի տաքացման համակարգերը էլեկտրոնային սիգարետ չեն․ որքանո՞վ է սա կարևոր։ Եկեք տեսնենք՝ ինչ է IQOS ծխախոտի տաքացման համակարգը, ինչպես է այն տարբերվում էլեկտրոնային սիգարետից և ինչ կարևորություն այն կարող է ունենալ ամերիկյան ծխողների համար։ Ծխախոտի տաքացման համակարգերը տաքացնում են ծխախոտը` այրելու փոխարեն, ինչն այն եզակի է դարձնում այրվող ու էլեկտրոնային սիգարետից: Նիկոտին պարունակող հեղուկը մինչև գոլորշու ջերմաստիճանը տաքացնելու փոխարեն, արտադրանքը տաքացնում է ծխախոտն ու արտազատում նիկոտին պարունակող գոլորշի: Անկախ հետազոտություններ ԱՄՆում․ Այս տարվա սկզբին [url=https://www.heart.org/]Ամերիկյան սրտաբանական միության[/url] ամսագրում հրապարակված ուսումնասիրության շրջանաներում համեմատվել է ծխախոտի տաքացման համակարգերի, էլեկտրոնային սիգարետի ու ավանդական՝ այրվող սիգարետի ազդեցությունը օրգանիզմի վրա։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նիկոտին մատակարարող բոլոր արտադրատեսակների ազդեցությունը տարբեր է՝ ներառյալ ազդեցությունը «օքսիդատիվ սթրեսի, հակաօքսիդանտների պահուստի, թրոմբոցիտների ֆունկցիայի, սրտանոթային համակարգի և բավարարվածության չափերի» վրա: Ըստ ուսումնասիրության արդյունքների, այրվող սիգարետի դեպքում ի հայտ են գալիս «կլինիկական համապատասխան հատկությունների առավել վնասակար փոփոխությունները»։ Սա բերում է այն հետևության, որ նվազեցված ռիսկով արտադրատեսակները՝ ծխախոտի տաքացման համակարգն ու էլեկտրոնային սիգարետը, կարող են իսկապես օգտակար գործիք դառնալ սիգարետից հրաժարվելու համատեքստում։ Ամերիկյան [url=https://www.fda.gov/]FDA[/url]-ը՝ Սննդամթերքի ու դեղորայքի վարչությունը, դեռևս չի սահմանել ծխախոտի տաքացման համակարգերը որպես նվազեցված ռիսկով արտադրատեսակ։ Այնուամենայնիվ, դեռ ապրիլ ամսին FDA-ը կանաչ լույս տվեց ԱՄՆ տարածքում ծխախոտը տաքացնող IQOS սարքի վաճառքը սկսելուն։ Ըստ FDA-ի տարածած [url=https://www.fda.gov/news-events/press-announcements/fda-permits-sale-iqos-tobacco-heating-system-through-premarket-tobacco-product-application-pathway]հայտարարության[/url]՝ համակարգը համապատասխանում է ԱՄՆ օրենքով նկարագրված ծխախոտի սահմանումին: Պետք է հիշել սակայն, որ ԱՄՆ-ում օրենսդրորեն դեռևս սահմանված չեն առանց ծուխ այլընտրանքները։ FDA-ը դեռևս ուսումնասիրում է նիկոտինի մատակարարման առանց ծուխ արտադրանքը, ինչից հետո էլ գիտական փաստերի հիման վրա կկարողանա կանոնակարգել այն։ Մեկ բան ակնհայտ է․ ծխախոտի տաքացման համակարգը ակնհայտորեն տարբերվում է թե՛ սիգարետից, թե՛ վեյփերից։ Ինչ է կատարվում ԱՄՆ շուկայում․ [url=https://www.cdc.gov/]ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի[/url] (CDC) վերջերս տարածած հայտարարության մեջ նշվում է, որ հոկտեմբերի 15-ի դրությամբ ԱՄՆ տարածքում էլեկտրոնային սիգարետի կամ վեյփինգի օգտագործմամբ պայմանավորվան թոքերի ախտահարման մոտ 1,500 դեպք է գրանցվել, որոնցից 33-ը՝ մահվան ելքով։ Սակայն ըստ մի շարք աղբյուրների, դրա պատճառն այն էր, որ մարդիկ էլեկտրոնային սիգարետի հեղուկի փոխարեն թմրամիջոցներ էին տեղադրել սարքի մեջ։ Այս ժամանակաշրջանում [color=#CC0000]Ֆիլիպ Մորրիս[/color] ընկերությունը FDA-ի թույլտվության հիման վրա ԱՄՆում մեկնարկում է ծխախոտի տաքացման իր IQOS սարքի վաճառքը։ Առաջին խանութը բացվել է Ատլանտա նահանգում։ [b]MEDIA SYSTEMS,[/b] [i][b] Ֆիլիպ Մորրիս[/b][/i]

Նմանատիպ նյութեր