«Գոնե Լիսկային մի ծիծաղեցրեք մեզ վրա». Նորայր Նորիկյան
Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չգիտես` լա՞ս, թե՞ խնդաս: Հայաստանը դառնում է հետախուզման մեջ գտնվող հայտնի մեղադրյալների երկիր: Զավեշտն այն է, որ հայտնի Լիսկային` Սյունիքի նախկին ամենազոր մարզպետին, մեղադրանք է առաջադրվել ոչ ավել, ոչ պակաս համայնքի ղեկավարին 70 հազար դրամով կեղծ աճուրդի միջոցով իր մատնանշած անձին հող վաճառելու համար և ինչ-որ մի համայնքի ղեկավարից էլ 11 հազար դոլլարի խողովակ իր եղբորը տրամադրելու մասին կարգադրություն տալու համար:
Լո՞ւրջ եք ասում: Սա՞ է Ձեր պատկերացրած կոռուպցիայի դեմ պայքարը, այսպե՞ս եք վերադարձնելու պետությունից ու ժողովրդից թալանածը:
...Գոնե Լիսկային մի ծիծաղեցրեք մեզ վրա»: