211652_close_icon
views-count16504 դիտում article-date 23:31 08-02-2015

Սյունիքի մարզի որոշ Ճանշինականներ իրենց անգործության պատճառով սևերես են թողնում «Чёрный» Գագոյին ու Լիսկային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 8-ին, ճանապարհի մերկասառույցը «դիվադադար» էր արել Երևան –Մեղրի ավտոճանապարհի Սարավանի ոլորաններից մինչև Սիսիանի «Զանգեր» հատվածը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է լուսանկարներ, որոնք արվել են մեր ընթերցողի կողմից, ում պատմելով՝ միայն 5 ժամ հետո են նշված վայր ժամանել տեղի «Ճանշինի» աշխատակիցները ու սկսել իրենց «քրտնաջան» աշխատանքը կատարել, մինչդեռ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը կուրծք ծեծելով հայտարարում էր, թե իր մարզում նման խնդիր չի լինելու: Լուսանկարները տրամադրող քաղաքացին հայտնում էր նաև, որ քաղաքացիները տեսնելով նրանց դանդաղկոտությունը, իրար հետ զրույցում ասում էին. «Էս «Ճանշինը» ոնց-որ դեմ աշխատի «Чёрный» Գագոյին ու Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին, սակայն չէին մարնարամասնում՝ «Чёрный» ասելով, ում նկատի ունեն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր