211652_close_icon
views-count2093 դիտում article-date 19:02 19-11-2019

ՀՀ Ազգային ժողովը ընդունել է ստուգումների կազմակերպման օրենքում փոփոխությունների օրինագիծը

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախագիծն Ազգային ժողովի նիստում ընդունվեց միաձայն՝ 91 կողմ ձայնով: Նախագծով առաջարկվում է օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում կատարել փոփոխություն, որի արդյունքում կվերացվի չափագիտական վերահսկողություն իրականացնելիս ստուգումը սկսելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ տնտեսավարող սուբյեկտին տեղեկացնելու մասին պահանջը: ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացություն էր ներկայացրել օրենքի նախագծի վերաբերյալ, նշելով, որ այն բխում է հանրության շահերից:

Նմանատիպ նյութեր