211652_close_icon
views-count35378 դիտում article-date 14:03 19-11-2019

Արտակարգ դեպք Երևանում. շնորհիվ Երևանի 1-03 շտապօգնության և «Էրեբունի», «Մուրացան», «Արմենիա» բժշկական կենտրոնների բժիշկների՝ հնարավոր է եղել մի ամբողջ ընտանիք փրկել

Երեկ՝ նոյեմբերի 18-ին, «շմոլ գազով թունավորման» դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18:50-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ 08 խումբը Թումանյան փողոցի 27 շենքի բնակարաններից մեկից «շմոլ գազով թունավորում հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քանի քաղաքացու: Հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ տեղափոխվածներն են՝ 75-ամյա Սուսաննա Ն.-ն, 77-ամյա Ալբերտ Տ.-ն և մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, «Մուրացան», բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ նույն հասցեից բժիշկների հերթապահ 14 խումբը նույն ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել նույն հասցեի բնակիչ, 1-ամյա Կարինե Ա.-ին, իսկ ժամեր անց «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ նույն հասցեից նույն ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել 24-ամյա Սյուզաննա Ա.-ին, 28-ամյա Ռուզաննա Ա.-ին, 23-ամյա Ռաֆայել Տ.-ին, իսկ «Մուրացան» բժշկական կենտրոնից հերթական ահազանգն է ստացվել, որ նույն հասցեից ժամը 22:00-ի սահմաններում նույն ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 29-ամյա Ռիմա Տ.-ն: Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված անձինք թունավորվել են բնակարանում առաջացած գազի արտահոսքից: Շնորհիվ Երևանի 103 շտապօգնության հերթապահ բժիշկների, «Էրեբունի», «Մուրացան» և «Արմենիա» բժշկական կենտրոնների բուժանձնակազմի՝ նշված անձանց կյանքին վտանգ չի սպառնում: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր