Սիսիանի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նոյեմբերի 16-ին ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները ստացած օպերատիվ տեղեկությունների հիման վրա զննություն կատարեցին Սիսիանի բնակի 46-ամյա տղամարդու տանն ու օժանդակ շինություններում։ Արդյունքում հայտնաբերեցին կանեփի բույսին նմանվող 28 գրամից ավելի զանգված ։ Այն փաթեթավորվել և ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Նախապատրաստվում են նյութեր։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]