211652_close_icon
views-count39878 դիտում article-date 20:07 18-11-2019

Խոշոր հրդեհ Կոտայքի մարզում. Զովունիում գործող փայտի արտադրամասում կրակի դեմ պայքարում է 4 մարտական հաշվարկ. հայտարարվել է հրդեհի վտանգավորության «ԲԻՍ-1» աստիճան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, խոշոր հրդեհ է տԵղի ունԵցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղում փայտի արտադրամասում հրդեհ է բռնկվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են 4 մարտական հաշվարկ և տեղում հայտարարվել է հրդեհի վտանգավորության «ԲԻՍ-1» աստիճան։ Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ։ Տեղում է նաև Զովունի վարչական շրջանի ղեկավարը։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև ԱԻՆ արտակարգ իրավիճակների արձագանքման և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը։ Փաստի առթիվ ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ պարզելու համար հրդեհի պատճառը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարկածներից մեկը անվտանգության կանոնների անտեսումն է եղել, քանի որ հրդեհի վայրում հայտնաբերվել է փայտե վառարան և կա կարծիք, որ հնարավոր է՝ հենց նշված վառարանից է կրակը տարածվել տանիք։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 137+
137+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր