1093 դիտում
19:02 18-11-2019
Սուրեն Պապիկյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի պատվիրակությանը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինի գլխավորած պատվիրակությանը:
Այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնութան հետ կապերի բաժնից:
Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարարը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից համայնքների համաչափ զարգացմանը, ենթակառուցվածքների հզորացմանն ու բնակչության կենսամակարդակի բարձրացմանն ուղղված ջանքերը և վստահություն հայտնել, որ համատեղ նախագծերը շարունակելու են տալ իրենց տեսանելի արդյունքները:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Դմիտրի Մարիասինը իր հերթին կարևորել է փոխլրացնող ջանքերով կյանքի կոչված ծրագրերի շարունակականությունը և ներկայացրել «Շենքերի էներգարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրը: Մարիասինի խոսքով՝ բազմաբնակարան շենքերի բնակիչներն ունեն էներգախնայողության, էներգետիկ ծախսերի իջեցման խնդիրներ, որոնց հնարավոր է լուծում տալ ծրագրի շրջանակում համագործակցության միջոցով: Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագիրը նախատեսված է իրականացնել Երևանում և մարզերում՝ նպատակ ունենալով բարելավել պետության էներգետիկ անվտանգության, շրջակա միջավայրի և հանրային առողջության մակարդակը:
Խոսելով էներգաարդյունավետության արդիականացման ծրագրերի ուղղությամբ համագործակցության հեռանկարների մասին՝ նախարար Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ հատկապես մարզերում էներգիայի խնայողությանը միտված աշխատանքներ իրականացնելու, այլընտրանքային էներգիայի աղբյուրներ կիրառելու անհրաժեշտությունը խիստ արտահայտված է, և խնդրի կարգավորումը հանդիսանում է կառավարության առաջնահերթություններից մեկը նաև երկրորդային քաղաքների համաչափ զարգացման տեսանկյունից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՄԱԶԾ մասնակցության և խորհրդատվական աջակցության հնարավորությունները համայնքային սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում փողոցային լուսավորության, հասարակական և բազմաբնակարանային շենքերի էներգաարդյունավետության արդիականացմանը վերաբերող ծրագրերին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել էներգաարդյունավետության ծրագրի իրականացման ուղղությամբ հետագա համագործակցության և աշխատանքային ձևաչափով հարցերի քննարկման շուրջ։
Նմանատիպ նյութեր
1490 դիտում
21:53 14-10-2019
Նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Մինսկի ավտոմոբիլային գործարանի պատվիրակությանը
Այս բաժնից
772 դիտում
20:15 31-01-2025
Կայացել է 2024 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը
715 դիտում
20:03 31-01-2025
ԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Ռուբեն Ռուբինյանը
835 դիտում
19:47 31-01-2025
ԲՏԱ նախարարությունը զգուշացնում է սոցիալական ցանցերում իր անունից տարածվող կեղծ տեղեկության մասին