2237 դիտում
23:10 29-01-2019
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի հետ համատեղ միջոցառում է կազմակերպել
Հունվարի 25-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հետ համատեղ ՄԱԿ-ի կենտրոնակայնում կազմակերպեց միջոցառում` «Գաղափարներ` հանուն կայուն զարգացման նպատակների» խորագրով:
Կայուն զարգացման, նորարարությունների և հումանիտար օրակարգերի համադրմամբ կազմակերպված միջոցառմանը քննարկվեց հանրօգուտ ներդրումների, նորարարությունների և սփյուռքի ներգրավվածությամբ զարգացման համագործակցության ձևաչափերը` կայուն զարգացման նպատակների իրագործման խթանմանն ուղղված լուծումների համատեքստում:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն ու ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական հարցերով խորհրդի նախագահ Ինգա Ռոնդա Քինգը (Inga Rhonda King):
Իր ելույթում ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծեց Տնտեսական և սոցիալական խորհրդի կարևոր դերկատարությունը ՄԱԿ-ի 2030 Կայուն զարգացման օրակարգի իրականացման գործընթացի մշտադիտարկման և արդյունքների գնահատման առումով։ Շեշտվեց կառավարությունների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի միջև ավելի ընդգրկուն և ներառակաան համագործակցության խթանման անհրաժեշտությունը:
Մհեր Մարգարյանն անդրադարձավ Հայաստանում ժողովրդավարական զարգացումներին և կառավարության ձեռնարկած բարեփոխումների օրակարգին՝ ուղղված օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարին, մարդու իրավունքների և հիմնական ազատությունների խրախուսման և հավասար հնարավորություններ ապահովմանը։ Հիշատակվեց ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին անդամակցելու համար 2019թ․ աշնանը կայանալիք ընտրություններին Հայաստանի թեկնածության առաջադրումը։
Ելույթներով հանդես եկան «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը, ՄԱԶԾ-ի Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի ավագ խորհրդատու Պաոլո Գալլին (Paolo Galli), «RVVZ» հիմնադրամի գործընկեր, Բրյուսելի ազատ համալսարանի տնօրենների խորհրդի նախագահ Պիեռ Գյուրջյանը։ Բանախոսներն անդրադարձան Հայաստանում իրագործվող նորարարական նախաձեռնություններին, ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացմանն ուղղված գործունեությանը և Հայաստանի ու ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև համագործակցությանը ։
Միջոցառմանը մասնակցում էին ՄԱԿ անդամ-երկրների դեսպաններ, դիվանագետներ ՄԱԿ-ի քարտուղարության և տարբեր գործակալությունների պաշտոնյաներ, համայնքային կառույցների և ակադեմիական շրջանակների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ։
Միջոցառման՝ ՄԱԿ-ի կողմից ուղիղ եթերով հեռարձակված տեսագրությունը հասանելի է հետևյալ հղումով https://bit.ly/2HDKo4q
Նմանատիպ նյութեր
1522 դիտում
21:42 14-03-2019
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը ՄԱԿ-ի կենտրոնակայանում կազմակերպել է միջոցառում
Այս բաժնից
772 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
643 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
442 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը