Պորտուգալիայում մրցավարը պատահաբար բախվել է «Պորտուի» խաղացողին և հեռացրել նրան դաշտից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արտառոց միջադեպ է գրանցվել Պորտուգալիայի Գավաթի խաղարկության «Մորեյրենսե»-«Պորտու» հանդիպման (1:0) ժամանակ:
Խաղի 79-րդ րոպեին հանդիպման գլխավոր մրցավար Լուիշ Գոդինյուն ետ քայլելիս բախվել է հյուրերի պաշտպան Պերեյրու Դանիլուին, որից հետո վերջինիս դեղին քարտ է ցույց տվել և հեռացրել խաղադաշտից, քանի որ այն ֆուտբոլիստի երկրորդ դեղին քարտն էր: 85-րդ րոպեին մրցավարը խաղադաշտից հեռացրել է «Պորտուի» ևս մեկ խաղացողի. կիսապաշտպան Յասին Բրահիմիին:
«Երևի, մի 100 անգամ դիտել եմ այս դրվագը և` անկեղծ ասած, մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ, թե ինչու մրցավարն ինձ հեռացրեց դաշտից: Ֆուտբոլում ես բազմիցս եմ վիճելի դրվագներ տեսել, բայց այս մեկը` անկասկած, ամենախայտառակն էր», նշել է Դանիլուն խաղից հետո: