3164 դիտում
10:01 16-11-2019
«Տարոն-Ավիա»-ն Աֆրիկան գերադասել է Հայաստանից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ հայկական «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը հրաժարվել է այլևս Հայաստանում աշխատել ու այսուհետև կգործի Աֆրիկայում: Մեր երկրում տեղական արտադրանքին, տեղական գործունեությանը նախապատվություն տալու պայմաններում հարց է առաջանում՝ ինչո՞ւ տեղական ավիաընկերությունը աֆրիկյան աշխատանքային պայմանները գերադասեց հայկականից:
«Տարոն-Ավիա»-ն, ի դեպ, վերջին շրջանում պարբերաբար ահազանգում էր, թե չվերթներ չեն կատարում, կառավարությունից էլ օգնության ձեռք չեն մեկնում: Ընկերության կոմերցիոն տնօրեն Լևոն Քարամյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պարզաբանել էր, թե ընդառաջելով կառավարության խնդրանքին` ամռանը առանց հետադարձ թռիչքի մնացած մեր հայրենակիցներին Եգիպտոսի Հուրգադա քաղաքից բավականին էժան գներով տեղափոխել են Հայաստան, ինչի արդյունքում ավիաընկերությունը վնասներ է կրել: Բացի այդ էլ, ըստ Քարամյանի, ՌԴ օդանավակայաններում խտրական՝ երկու տեսակի գներ են գործում՝ տեղական և օտարերկրյա ավիափոխադրողների համար, և, իրենք, ըստ էության, այդ մրցակցությանը չեն դիմացել:
Այժմ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Քաղավիացիայի կոմիտեն տեսչական ստուգումներ է կատարել «Տարոն-Ավիա»-ում: Քաղավիացիայի կոմիտեի թռիչքային պիտանիության վարչության պետ Կարեն Գյուրջյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասել է, թե ստուգումների արդյունքում թերություններ են արձանագրվել, ու որոշել են ավիաընկերության՝ օդանավ շահագործողի վկայականը կասեցնել:
Ըստ Կ. Գյուրջյանի` 6 ամիս ժամկետ են տվել թերությունները վերացնելու համար, բայց ընկերությունը կես տարվա ընթացքում թերությունները շտկելու փոխարեն որոշել է դադարեցնել գործունեությունը: «Թռիչքային անվտանգության հետ կապված հարցեր են շոշափվել, որոնց վերաբերյալ առաջին դասի թերություններ են արձանագրվել: Դրանք վերացնելու վերաբերյալ մենք ընկերությանը տվել ենք ժամկետ, բայց իրենք ասել են, որ այդ ժամկետներում չենք կարող վերացնել և նպատակահարմար ենք գտնում փակվել․․․
Թռիչքային անվտանգությանը վերաբերող թերություններ են, բայց դա երբեք չի նշանակում, թե օդանավը թռիչքների համար պիտանի չէ»,- «Ժողովուրդ» օրաթերթին ասել է Կ. Գյուրջյանը` ավելացնելով, թե տեղյակ չեն եղել, որ «Տարոն-Ավիա»-ն ֆինանսական խնդիրներ է ունեցել: Ինչևէ, վերջնարդյունքում փաստն այն է, որ հայկական ավիաընկերությունն այլևս Աֆրիկայում կգործի: Իսկ «Տարոն-Ավիայի» հեռախոսազանգերն այժմ արդեն անպատասխան են»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
12014 դիտում
09:17 22-02-2018
Արաբական Միացյալ Էմիրություններից Գյումրի եկած «Տարոն Ավիա»-ն հեռացել է Հայաստանից. «Հայկական ժամանակ»
16163 դիտում
23:12 23-03-2017
Ապրիլ ամսվանից Գյումրու «Շիրակ» օդանավակայանից ավիափոխադրող «Տարոն-Ավիա»-ն թռիչքներ կիրականացնի
9196 դիտում
13:03 06-06-2017
«Տարոն-Ավիա» ընկերությունը չվերթներ kիրականացնi դեպի Մոսկվա
Այս բաժնից
1258 դիտում
09:00 21-01-2025
Ինչո՞ւ են ակտիվացել ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումները. «Փաստ»
994 դիտում
08:50 21-01-2025
Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»