211652_close_icon
views-count9457 դիտում article-date 13:03 06-06-2017

«Տարոն-Ավիա» ընկերությունը չվերթներ kիրականացնi դեպի Մոսկվա

Գյումրու «Շիրակ» օդանավակայանում բազավորված հայկական ավիափոխադրող «Տարոն-Ավիա» ընկերությունը կանոնավոր չվերթներ է սկսում իրականացնել դեպի Մոսկվա: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությանը առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը։ Ավիաընկերությունը հունիսի 30-ից Գյումրի-Մոսկվա-Գյումրի երթուղով թռիչքները կիրականացնի յուրաքանչյուր ուրբաթ: Հուլիսի 23-ից թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ ուրբաթ և կիրակի օրերին: Գյումրու «Շիրակ» օդանավակայանից չվերթները կիրականացվեն Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան:

Նմանատիպ նյութեր