211652_close_icon
views-count49795 դիտում article-date 22:26 15-11-2019

«Ես երբեք չեմ ստորացրել օրենքով գողերին՝ նրանց ծեփելով, գաջելով, փռելով կամ խեղդելով»․ ՆԳ նախկին նախարար. Aravot.am

«Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Լևոն Գալստյանը, որը երկար տարիներ զբաղեցրել է Լենինականի միլպետի պաշտոնը, իսկ 1990 թվականին եղել է ՀԽՍՀ ներքին գործերի վերջին նախարարը, [url=https://www.aravot.am/2019/11/15/1078143/?fbclid=IwAR2eR3JFQw_sok_WscumGp71d_h4vW90-h1va2Zr30GeUPiT3h3T-FHWnSQ]Aravot.am[/url]-ի հետ զրույցում անդրադառնալով «Քրեական ենթամշակույթ կրող անձանց վերաբերյալ» օրենքի անհրաժեշտ լինել-չլինելուն, կարծիք հայտնեց, որ նման օրենքի ընդունումը ցույց կտա պետության թուլությունը, առավել ևս իրավապահ մարմինների թուլությունը, հատկապես որ նրանց թվաքանակը շատ է՝ արդարադատության նախարարություն, գլխավոր դատախազություն, հատուկ քննչական ծառայություն, քննչական կոմիտե, ոստիկանություն՝ իր մարզային վարչություններով, քաղաքային և շրջանային բաժիններով, որտեղ հսկայական մարդկային ներուժ ու ժամանակակից գիտատեխնիկական միջոցներ են ներդրված։ Լևոն Գալստյանի հաշվարկով՝ եթե հանրագումարի բերենք, կստացվի՝ Հայաստանում մեկ օրենքով գողին հասնում է 150-160 իրավապահ ծառայող։ Ըստ նրա, նույն քայլին գնաց Սահակաշվիլին, օրենքով գողերին վռնդեց Վրաստանից, բայց մի՞թե այսօր Վրաստանում չկան օրենքով գողեր։ «Ազդումն առաջացնում է հակազդում, օրենքն ընդունելուց առաջ պիտի մտածել, թե ինչ հակազդում կլինի։ Իսկ ինչո՞ւ է իրենց թվում, որ այսօր օրենքով գողերը չեն մտածում՝ ինչպես դիմադրեն այդ օրենքի ընդունմանը, չունեն իրենց փաստաբանները, չեն վերամշակում նոր կանոնադրություն․․․ Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2019/11/15/1078143/?fbclid=IwAR2eR3JFQw_sok_WscumGp71d_h4vW90-h1va2Zr30GeUPiT3h3T-FHWnSQ]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր