211652_close_icon

Լևոն Հայրապետյանը Արցախի հերոս է, և, համոզված եմ, պետական այդ բարձր գնահատականը չի ուշանա. Արայիկ Հարությունյան

views-count3765 դիտում article-date 18:06 15-11-2019
Արցախի նախագահի թեկնածու, «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանը գտնում է, որ հայ մեծ բարերար, Արցախի Վանք գյուղում ծնված Լևոն Հայրապետյանը պետք է արժանանա Արցախի հերոսի պետական բարձր կոչման: Այս հարցին նա անդրադարձել է օրերս Ստեփանակերտում տեղադրված Լևոն Հայրապետյանի հուշարձանի մասին պատմող ֆեյսբուքյան գրառման մեջ: «Ստեփանակերտի ամենագողտրիկ վայրում՝ սիրահարների այգում, որը առաջին հերթին խորհրդանշում է արցախյան Մեծ հարսանիքը, Նախագահ Բակո Սահակյանի նախաձեռնությամբ տեղադրվել է հայ մեծանուն բարերար, արցախյան հողի արժանավոր զավակ Լևոն Հայրապետյանի հիշատակը հավերժացնող հուշարձան, որի հանդիսավոր բացումը կլինի շուտով: Լևոն Հայրապետյանի անմնացորդ նվիրումը իր ժողովրդին, հող ու ջրին իսկական հայրենասերի կերպարի լավագույն բնութագրումն է: Նրա մասին կարելի է երկար խոսել, բայց կարելի է նաև բազմանշանակ լռել, քանի որ Արցախի զարգացման գործում նրա ունեցած մեծ ավանդը պերճախոս վկայությունն է Հասան-Ջալալյանների տոհմի ժառանգի՝ որպես իսկական հայի ապրած տարիների: Լևոն Հայրապետյանը Արցախի հերոս է, և, համոզված եմ, պետական այդ բարձր գնահատականը չի ուշանա: Խոնարհումս ՄԵԾ ՀԱՅԻ պայծառ հիշատակին»,- նշել է Ա. Հարությունյանը: [b]«Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի կենտրոն[/b]

Նմանատիպ նյութեր