2749 դիտում
12:44 12-07-2019
Համոզված եմ՝ ՀՀ-ում երկարաժամկետ կտրվածքով հնարավոր է երկնիշ տնտեսական աճ ապահովել. Արայիկ Հարությունյան
Eurostat-ի համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանը ՀՆԱ-ի 7,1 տոկոս աճով Եվրոպայի առաջատար պետությունն է։
Այս առթիվ Արցախի առաջատար՝ «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել և շնորհավորել ՀՀ իշխանություններին հետհեղափոխական բարդ ժամանակաշրջանը արագ հաղթահարելու և տնտեսական տեսանելի բարձր արդյունքներ գրանցելու կապակցությամբ:
«Համոզված եմ, որ ստեղծված նախադրյալները թույլ են տալիս մինչև տարեվերջ ոչ միայն պահելու առկա տեմպը, այլև առաջիկա մեկ-երկու տարում ավելի բարձր ցուցանիշներ ունենալ:
Այս մասին, գուցե, շատ քիչ է խոսվել մեր իրականության մեջ, բայց Արցախի օրինակով անցած 11 տարիներին մենք արդեն ապացուցել ենք, որ կարելի է անընդմեջ երկնիշ տնտեսական աճ ապահովել: Ասեմ ավելին, առկա են բոլոր հնարավորությունները, որ գալիք 10 տարիներին ևս պահպանենք զարգացման այդօրինակ տեմպերը: Եվ համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետությունում նույնպես երկարաժամկետ կտրվածքով հնարավոր է երկնիշ տնտեսական աճ ապահովել: Մենք ունենք նշանակալի չօգտագործված ներուժ, որը հնարավոր է իրացնել համակարգային կառավարման արդյունավետության շարունակական բարձրացման և մեր միասնական հայրենիքի բոլոր ռեսուրսների ու ջանքերի մեկտեղման միջոցով»,- նշել է Հարությունյանը:
«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահը նշել է նաև, որ պետք է վերջ դնել բոլոր ներքին անհանդուրժողական տարանջատումներին, ներքաղաքական գզվրտոցներին, կեղծ օրակարգերին, որոնք անիմաստ վատնում են ժամանակն ու ռեսուրսները:
«Եթե այս գիտակցումով ապրենք և արարենք, հավատացած եղեք, որ զարգացած ու մրցունակ տնտեսություն ունենալու տեսլականը մի քանի տարվա ընթացքում իրականացված երազանք կդառնա: Այն իր հերթին ավելի անառիկ կդարձնի մեր անվտանգության միասնական համակարգը՝ ներքին և արտաքին մարտահրավերներին առավել վստահորեն դիմակայելու համար»,- գրել է Հարությունյանը:
Նմանատիպ նյութեր
3367 դիտում
13:00 10-06-2019
Երկարատև ընդմիջումից հետո 2020-2021թթ Հայաստանի ՀՆԱ-ի աճը կլինի երկնիշ թվին շատ մոտ. Արայիկ Հարությունյան
2509 դիտում
14:01 29-08-2019
Երկնիշ տնտեսական աճ արձանագրելը ֆանտաստիկայի ժանրից չէ. Նիկոլ Փաշինյան
2637 դիտում
10:49 03-07-2020
Արցախը 2021 թվականին կունենա երկնիշ տնտեսական աճ․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
1123 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
904 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են