211652_close_icon
views-count3475 դիտում article-date 09:13 15-11-2019

Երբ կբարձրանա գազի գինը՝ դեկտեմբերի՞ն, թե՞ ապրիլին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ամիսներ շարունակ խոսվում է ՌԴ-ից ՀՀ ներմուծվող գազի գնի բարձրացման մասին, շրջանառվում են տարբեր վարկածներ ու ժամկետներ։ Նախօրեին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը թեմայի հետ կապված ասել է, որ գազի գինը մինչև ապրիլի 1-ը կմնա նույնը։ Այս մասին, ի դեպ, մենք գրել էինք դեռ մեկ ամիս առաջ՝ նշելով, որ իշխանություններն ամեն ինչ անում են, որ գազը ձմռան ամիսներին չթանկանա: Այս թեմայի հետ կապված, սակայն, «Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, կա մի փոքր նրբություն։ Մեր տեղեկություններով, իրականում գազի գնի վերանայման հարցը օրակարգում դրված է, և չի բացառվում, որ դա տեղի կունենա ոչ թե ապրիլին, այլ տարեվերջին։ Դեկտեմբերի վերջին, նախնական պայմանավորվածության համաձայն, նախատեսված է Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, որտեղ էլ այս թեման կհստակեցվի։ Ըստ նույն աղբյուրների, թանկացման մասին իշխանությունները չեն բարձրաձայնի մինչև գարուն, որպեսզի ավելորդ անգամ սոցիալական ընդվզման առիթ չստեղծեն և իրենց ընկնող վարկանիշին ժամանակից շուտ նոր հարված չհասցնեն։ Եթե տարեվերջին գազի գինը բարձրանա, ապա ձմռան ամիսներին սպառողների համար տարբերությունը կկոմպենսացվի պետության հաշվին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր