211652_close_icon
views-count88437 դիտում article-date 11:49 15-11-2019

Ողբերգական ավտովթար Երևանում. գլխավոր ճարտարագետի տեղակալը Chrysler-ով բախվել է էլեկտրասյանը. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Բորիս Ադամյանը իր վարած Chrysler մակնիշի 88 AԼ 909 համարանիշի ավտոմեքենայով Սիլիկյան թաղամասի թիվ 2/2 հասցեի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Բ. Ադամյանն ու նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 36-ամյա Արման Ժահմարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Ճանապարհին Ա. Ժահմարյանը, գիտակցության չգալով, մահացել է։ Վարորդին և մահացածին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ բնակվող քաղաքացիները, որից հետո՝ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները։ Դեպքի վայր է ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Վահան Էվինյանը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՃՈ 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ավագ տեսուչ Արտյոմ Սիմոնյանն ու տեսուչ Արմեն Գրիգորյանը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Գ. Գալստյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Բ. Ադամյանն աշխատում է «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության ԲԷ ՓԲԸ-ում՝ որպես հարավային մասնաճյուղի գլխավոր ճարտարագետի տեղակալ, մահացածը նույնպես աշխատում էր նշված ՓԲԸ-ում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր