211652_close_icon
views-count1579 դիտում article-date 00:35 15-11-2019

Ոստիկանները գրպանահատի են բերման ենթարկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 13-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների աչալուրջ ծառայության շնորհիվ գրպանահատության հերթական դեպքը բացահայտվեց: Ժամը 20:30-ի սահմաններում քրեական հետախույզներն Աբովյան փողոցի սրճարաններից մեկից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Ամիրյան փողոցի 31-ամյա մի բնակչի: Պարզվել է, որ նա նույն օրը երթուղային ավտոբուսում մի կնոջ պայուսակից, դրամապանակ է գողացել: Գողոնը հայտնաբերվել է: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր