211652_close_icon
views-count1672 դիտում article-date 17:30 14-11-2019

Տեսչական մարմինը վերահսկողություն և մոնիտորինգ է իրականացնում Գյումրիի նոր մաքսատռան շինարարական աշխատանքների նկատմամբ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի հանձնարարությամբ՝ Շիրակի տարածքային բաժնի քաղաքաշինական գործունության վերահսկողության մասնագետները պարբերաբար դիտարկումներ, տեղազննություն և վերահսկողություն են իրականացնում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրատվությամբ՝ Գյումրիում կառուցվող արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի շինարարության նկատմամբ։ Ստուգումներ և տեղազննություն են իրաականացվել արտաքին կոմունիկացիաների անցկացման, ներհրապարակային Էլեկտրամատակարարման, ջրամատակարարման ու ջրահեռացման աշխատանքների, ավտոմեքենաների կայանատեղերի հարթակի բետոնացման աշխատանքների, տարածքի բարեկարգման և ճանապարհների խճապատման, եզրաքարերի տեղադրման, ասֆալտապատման, արտաքին լուսավորության հենասյուներ տեղադրման, տրանսֆորմատորային ենթակայանի և պարիսպի կառուցման շինաշխատանքների նկատմամբ։ Ստուգվել է ընթացքի մեջ գտնվող երկրորդ և չորրորդ մասնաշենքերի մետաղական հիմնակմախքի մոնտաժման, երրորդ մասնաշենքի հատակի ամրանավորման և բետոնացման աշխատանքները։ Դիտարկումներից պարզվել է, որ շինմոնտաժման աշխատանքները մեծամասամբ իրականացվում են նախագծի և շինարարական նորմերի պահանջներին համապատասխան։ Սակայն տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել են մասնակի թերություններ՝ կապված առաջին մասնաշենքի արտաքին աստիճանների բուտո-բետոնային հիմնապատերի տեղադրման, պատերի բետոնյա բլոկների կառուցման շինաաշխատանքներում։ Արձանագրված թերությունների վերաբերյալ ցուցումներ են տրվել ենթակապալառու ընկերությանը, որպեսզի սեղմ ժամկետներում շտկի և վերացնի արձանագրված թերությունների հետևանքները։ Նշենք, որ կառույցի շինարարության գլխավոր կապալառուն «Մերձմոսկովյան» ՓԲ ընկերությունն է, աշխատանքներում ընդգրկված են նաև թվով 10-ը ենթակապալառու կազմակերպություններ։ Տեխնիկական հսկողությունն իրականացնում է «Շինինդուստրիա ԳՏԿ» ՍՊԸ-ն, հեղինակային հսկողությունը իրականացնում է նախագծային փաստաթղթերը մշակող «Ատրիում Թիմ» ՍՊ ընկերությունը։ Հավելենք, որ պայմանավորված մեծածավալ շինարարական աշխատանքների մասշտաբով՝ Տեսչական մարմնի կողմից նմանատիպ վերահսկողությունը կրելու է շարունակական և պարբերական բնույթ։

Նմանատիպ նյութեր