211652_close_icon
views-count879 դիտում article-date 20:46 13-11-2019

Ապարանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Ապարանի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ապօրինի ծառահատման վերաբերյալ օպերատիվ տվյալները, նոյեմբերի 12-ի գիշերը կասկածանքով բաժին բերման են ենթարկել Լոռու մարզի բնակիչ, 27-ամյա մի երիտասարդի։ Նրա վարած «Ֆորդը», որը բարձված էր 3 խորանարդ մետր փայտանյութով, տեղափոխվեց բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Պարզվել է, որ հաճարենիները հատվել են Դսեղ գյուղի հարակից անտառից։ Վնասի չափը պարզվում է։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր