2436 դիտում
12:06 13-11-2019
Սպանվել է Իսլամական ջիհադ շարժման գլխավոր հրամանատարներից մեկը
Իսրայելի զինված ուժերը երեքշաբթի օրը օդային հրետակոծության են ենթարկել Գազայի գոտու մի քանի թիրախներ, որոնց արդյունքում սպանվել է Իսլամական ջիհադ շարժման գլխավոր հրամանատարներից մեկը, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5162840.html]Ամերիկայի Ձայնը[/url]:
Վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակի կողմից տարածված հայտարարության մեջ ասված է, թե Բահաա Աբու էլ-Աթթան եղել է ահաբեկչական մի շարք հարձակումների հեղինակն ու պատասխանատուն, ինչպես նաեւ կազմակերպել է Իսրայելի դեմ վերջին ամիսներին իրականացված հրթիռակոծումները: Ըստ նույն հայտարարության, նա նախապատրաստելիս է եղել նոր հարձակումներ:
Իսլամական ջիհադ շարժումը տեղեկացրել է, որ Իսրայելի կողմից իրականացված գործողության ընթացքում սպանվել է նաեւ Աբու էլ-Աթթայի կինը: Երեխաները ստացել են մարմնական վնասվածքներ:
Այն բանից անմիջապես հետո, երբ այս շարժումը հաստատեց իր հրամանատարի սպանության մասին լուրը, Գազայի գոտուց դեպի Իսրայելի տարածքներ արձակվեցին հրթիռներ:
Սիրիայի պետական լրատվամիջոցներն էլ հաղորդում են, որ Իսրայելը հրթիռակոծել է բնակելի մի շենք Դամասկոսում, որտեղ բնակվել է Իսլամական ջիհադի մեկ այլ հրամանատար:
Նմանատիպ նյութեր
1567 դիտում
16:20 28-01-2015
Սպանվել է «Իսլամական պետության» հայտնի հրամանատարներից մեկը՝ Աբու Մուհամմեդ Ալ-Ամրիքին
3201 դիտում
16:25 09-02-2015
Աֆղանստանում սպանվել է «Իսլամական պետության» հրամանատարներից մեկը
4312 դիտում
11:31 10-05-2016
Սպանվել է «Իսլամական պետության» հրամանատարներից մեկը՝ Աբու Վահիբը
Այս բաժնից
1531 դիտում
12:44 09-02-2025
Կարիբյան ծովում 7.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
925 դիտում
12:35 09-02-2025
Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը ոչ հաստատում եմ, ոչ էլ հերքում․ Պեսկով
1216 դիտում
11:50 09-02-2025
Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է գործարք կնքել Իրանի հետ. NY Post