211652_close_icon
views-count4072 դիտում article-date 11:31 10-05-2016

Սպանվել է «Իսլամական պետության» հրամանատարներից մեկը՝ Աբու Վահիբը

Իրաքի Անբար նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերին ավիահարվածներ հասցնելու արդյունքում սպանվել է ԻՊ հրամանատարներից մեկը՝ Աբու Վահիբը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Քուքը: Աբու Վահիբը ծնվել էր 1986 թվականին: Նա այն 110 բանտարկյալներից էր, որոնց հաջողվել էր 2012 թվականին «Ալ-Քաիդա»-ի հարձակման արդյունքում փախչել իրաքյան բանտից: Բացի այդ, նա մասնակից էր եղել զանգվածային սպանություններին, որոնք իրականացվել են «Իսլամական պետության» ահաբեկիչների կողմից: Այդ են վկայում տեսագրությունները: Անբարի իշխանությունները 50 հազար ԱՄՆ դոլար էին խոստացել Աբու Վահիբի մասին տեղեկություններ հաղորդողին:

Նմանատիպ նյութեր