211652_close_icon
views-count1243 դիտում article-date 16:20 28-01-2015

Սպանվել է «Իսլամական պետության» հայտնի հրամանատարներից մեկը՝ Աբու Մուհամմեդ Ալ-Ամրիքին

NBC News-ը հաղորդել է, որ Մերձավոր Արևելքում սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հայտնի առաջնորդներից մեկը՝ Աբու Մուհամմեդ Ալ-Ամրիքին: Վերջինիս մահվան լուրը հայտնել է ամերիկյան Flashpoint Intelligence կազմակերպության ղեկավարությունը, որը զբաղվում է համակարգչային ցանցերում ահաբեկչական խմբավորումների գործունեության ուսումնասիրմամբ և նրանց հետևելով: Պենտագոնն ու ԿՀՎ-ն դեռևս պաշտոնական հայտարարություններ չեն արել այդ կապակցությամբ: Չի հաղորդվում նաև ահաբեկչի սպանության վայրը և ժամանակի մասին: Աբու Մուհամմեդ Ալ-Ամրիքին հայտնի դարձավ 2014 թվականի փետրվարին համացանցում տարածված տեսագրությունից հետո: «Ալ-Ամրիքի» թարգմանաբար նշանակում է ԱՄՆ-ի քաղաքացի: Ահաբեկիչը պնդում էր, որ ինքը իացյալ Նահանգների քաղաքացի է:

Նմանատիպ նյութեր