1731 դիտում
10:39 12-11-2019
Զայրույթի վեկտորը փոխում է ուղղությունը․ բոլորս բոլորիս սկսել ենք ատել․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․ «Գրեթե յուրաքանչյուր մարդ առօրյա կյանքում զայրույթ է ապրում, որն իրենից հուզական պոռթկում է ներկայացնում: Մարդկանց մոտ զայրութ է առաջանում՝ կապված ընտանիքում, աշխատավայրում և կյանքի տարբեր ոլորտներում ծագած խնդիրների հետ:
Համընդհանուր զայրույթի տեղիք կարող են տալ իշխանությունների պահվածքը, հասարակական ու քաղաքական հարաբերությունները և այլն:
«Գելլափ» գլոբալ վերլուծությունների ու հետազոտությունների ընկերությունը 2019 թվականի ապրիլին հետազոտություն է իրականացրել՝ պարզելու, թե որքա՞ն զայրացած են մարդիկ աշխարհում, ու որո՞նք են ամենազայրացած երկրները:
Այդ հետազոտություններն ամփոփվել են «Գելլափի» 2019 թվականի Համաշխարհային զգացմունքների զեկույցում, որը ներառում է նաև հույզերի չափումը (զայրույթի մակարդակը) աշխարհի 143 երկրում:
Ըստ հետազոտության, զայրույթը առավել հաճախ դրսևորվում է հատկապես Մերձավոր Արևելքում: Սակայն այս զեկույցը հատուկ ուշադրության չէր արժանանա, եթե զայրույթի ամենաբարձր ցուցանիշը Հայաստանում գրանցված չլիներ: «Գելլափը» պարզել է, որ Հայաստանում մարդկանց 45 տոկոսը «երեկ շատ է զայրացել»:
Փաստացի իշխանափոխությունը ոչ միայն դրական ազդեցություն չի ունեցել մարդկանց հուզական վիճակի վրա, այլ ընդհակառակը, քաղաքացիների հույսերը, որ կապված են ներկա իշխանությունների հետ, չեն արդարացրել իրենց:
Չկա տնտեսական այն թռիչքային զարգացումը, որ խոստացել էր Փաշինյանը, հասարակությունը բաժանված է սևերի և սպիտակների, աճում է ատելության և թշնամանքի մթնոլորտը, գոյություն չունի երկրի զարգացման տեսլական:
Եթե անցած տարի անձամբ Փաշինյանի կողմից հանրության բացասական հույզերը միտումնավոր ուղղորդվում էին նախկին իշխանությունների ուղղությամբ, ապա այդ ատելությունը և զայրույթը իր վեկտորը փոխել է դեպի ներկայիս իշխանությունների կողմը, ավելին, դա սկսել է ուղղվել համատարած բոլորի վրա:
Այսինքն, բոլորս բոլորիս սկսել ենք ատել, վիրավորել, անպատվել, բոլորս բոլորիս վրա զայրացած ենք»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1349 դիտում
09:31 08-10-2022
Ինչպես են վեկտորը փոխում, կամուրջներ այրո՞ւմ են, թե ոչ․ «Փաստ»
1144 դիտում
08:51 11-11-2023
Վեկտորը փոխում են, բայց «փափուկ»․ «Փաստ»
16437 դիտում
09:03 03-10-2020
«Բոլորս դեպի Արցախ, բոլորս հանուն Հայրենիքի, բոլորս հանուն մեր հարատևության»․ Արցախի նախագահի խոսնակի կոչը
Այս բաժնից
10501 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am