211652_close_icon
views-count8754 դիտում article-date 23:14 11-11-2019

Հարգելի Նիկոլ Փաշինյան ճշմարտությունը իր արժեքը չկորցնող գանձ է, ժամանակ առ ժամանակ վերանայեք ձեր կադրերը.Հայկ Բաբայան

Հարգելի պարոն վարչապետ Նիկոլ Փաշինյան ճշմարտությունը իր արժեքը չկորցնող գանձ է, ժամանակ առ ժամանակ վերանայեք ձեր կադրերը։ Նորից եմ կրկնում պարոն վարչապետ վերանայեք ձեր կադրերը, ո՛չ բոլորին լավերը կան, լավերը իսկապես աշխատում են, բայց որոշները արդեն կտրվել են իրականությունից և շատ շատ բաներ արդեն խարխլվում են, միջին օղակներից շատ շատերն էլ ոչ էներգիա ունեն, ոչ էլ սեփական կարծիք ինչը անհասկանալի է ու դանդաղեցնում է երկրի զարգացման արյան շրջանառությունը։ Էներգիայով, երևակայությամբ աշխատասեր երիտասարդությունն էլ և մեր թիմը միշտ առողջ գաղափարների կողքին են լինելու պատրաստ լինելով անել իրենց քայլերը և այսքանից հետո չեմ հոգնում նորից կրկնելով պարո՛ն վարչապետ ժամանակ առ ժամանակ վերանայեք ձեր կադրերը, սրանից ավելին ոչինչ չեմ ուզում ասել այս պահին։ Կադրերն և ավագների խորհուրդները լսող երիտասարդությունը մեկը տաս կդարձնի, իսկ տասը հարյուր, բայց նախևառաջ նորից կադրեր և կադրեր։ Հարգանքներով՝ մշտապես սովորող, ռեժիսոր, «Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ նախագահ Հայկ Բաբայան

Նմանատիպ նյութեր