ԻՊ-ն ստանձնել է Ղամիշլիում հայ հոգևորականների սպանության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է նոյեմբերի 11-ին Ղամիշլիում Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր` Տեր Աբրահամ քահանա Պետոյանի [url=https://shamshyan.com/hy/article/2019/11/11/1140227/]սպանության [/url]պատասխանատվությունը:
Այս մասին հայտնել է Rudaw հեռուստաընկերությունը «Թվիթեր»-ի իր էջում:
Հայ Կաթողիկե համայնքի հովվապետն ու նրա հայրը սպանվել են մեքենայով Դեր Զոր ուղևորվելու ճանապարհին, երբ ցանկանում էին պարզել կաթողիկե եկեղեցու վիճակը. ահաբեկիչները կրակ են բացել նրանց մեքենայի ուղղությամբ:
Հրաձգության հետևանքով Հայ Կաթողիկե համայնքի հովվապետի հայրը տեղում զոհվել է, րոպեներ անց զոհվել է նաև հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանը: Ահաբեկիչների կողմից բացված կրակից մեքենայում վիրավորվել է Հասիչեի եկեղեցու սարկավագ Ֆաթի Սանոն: