211652_close_icon
views-count4168 դիտում article-date 19:51 10-11-2019

ՌԴ արգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով ժամանել է Երևան։ ՌԴ արտգործնախարարի հայաստանյան այցի ծրագիրը ներառում է հանդիպումներ ՀՀ վարչապետի և պետության նախագահի հետ, բանակցություններ արտաքին գործերի նախարարի հետ: Նախարարը նաև ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի հավերժական կրակի մոտ։ «Բանակցությունների ընթացքում արտգործնախարարները կքննարկեն երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի միջև համագործակցությունը, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԵԽ-ում, ՍԾՏՀ-ում և միջազգային այլ ֆորումներում դիրքորոշումների համակարգման հարցերը: Կողմերը կանդրադառնան նաև տարածաշրջանային անվտանգության հարցերին՝ ներառյալ Ղարաբաղյան կարգավորման հեռանկարներին»,- հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան:

Նմանատիպ նյութեր