Նիկոլ Փաշինյանը Վայքում է. նա ծանոթանում է սուբվենցիոն ծրագրերին. ՈՒՂԻՂ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց Ձորի մարզի Վայք քաղաք: Վարչապետը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղեկցությամբ շրջում է քաղաքում` ծանոթանալով այնտեղ իրականացվող ծրագրերին:
Հիշեցնենք, որ Ն. Փաշինյանն այսօր ավելի վաղ եղել է Գորիսում, որտեղ ևս ծանոթացել է իրականացվող աշխատանքներին։ Վարչապետը նաև Գորիսում Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հարգանքի տուրք է մատուցել Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին։