Վարչապետը Եղվարդում ծանոթանում է սուբվենցիոն ծրագրերի աշխատանքներին. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 17-ին, աշխատանքային այցով գտնվում է Եղվարդ քաղաքում: Վարչապետը Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի, ՀՀ տարածքային կառավարման և ներդրումների նախարար Սուրեն Պապիկյանի ու քաղաքային իշխանության ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջել է քաղաքում, ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի ընթացքին:
Վարչապետը հետաքրքրվել է Զովունիի խմելու ջրի ջրագծի կառուցման ընթացքից, ծանոթացել Եղվարդից դեպի Աշտարակ կամուրջի հիմնանորոգման շինարարական աշխատանքների ընթացքին, ինչպես նաև Եղվարդի թիվ 2 մսուր-մանկապարտեզի վերանորոգման ծրագրի ընթացքին:
Ն. Փաշինյանի շրջայցի տեսանյութերը պարբերաբար հրապարակվում են վարչապետի ֆեյսբուքյան էջում։



