211652_close_icon
views-count1086 դիտում article-date 14:45 09-11-2019

Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարն այցելել է Ցեղասպանության հուշահամալիր

Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Փոլ Ռիչարդ Գալլագերը ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան։ Փոլ Ռիչարդ Գալլագերը ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նմանատիպ նյութեր