Իրանի երկրաշարժի հետևանքով տուժել է ավելի քան 500 մարդ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Իրանի հյուսիս-արևմուտքում ուրբաթ գիշեր տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 529-ի:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ զոհվել է 6 մարդ, տուժել` 345-ը, իսկ մի շարք բնակավայրերում գրանցվել են ավերածություններ:
5,9 մագնիտուդով երկրաշարժի ցնցումների էպիկենտրոնը Թավրիզից (Արևելյան Ադրբեջանի նահանգ) 156 կիլոմետր դեպի հարավ-արևելք է: Եվրոպական սեյսմոլոգների տվյալներով` աղբյուրը 62 կիլոմետր խորություն ունի, իսկ իրանական սեյսմոլոգները հայտնել էին 8 կիլոմետրի մասին: