211652_close_icon
views-count1137 դիտում article-date 16:04 08-11-2019

Ապամոնտաժված խողովակները հայտնաբերվեցին

Նոյեմբերի 7-ին Աշոցքի համայնքային ոստիկանները տեղեկություն են ստացել, որ Շիրակի մարզի Ղազանչի գյուղի վարչական տարածքից քանդել, ապամոնտաժել ու գողացել են խողովակներ: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 16.10-ին, «Քյալմասարի դաշտ» կոչվող տարածքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկվել նույն գյուղի բնակիչներ 62-ամյա և 40-ամյա տղամարդիկ՝ վերջինիս վարած տրակտորով, որի կցորդիչին բարձած էր հինգ մետր երկարությամբ և 270 մմ տրամաչափով ցինկե 15 խողովակ: Տարեց տղամարդը հայտնել է, թե խողովակներն օգտագործելու էր իր տան կոյուղու վերանորոգման համար: Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր