Դատարանը կալանավորումից ազատ է արձակել Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին
Վերաքննիչ քրեական դատարանը կալանավորումից ազատ է արձակել Նորայր Փանոսյանին, ով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկն է։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Վերաքննիչ քրեական դատարանը (Ս.Մարաբյան) քիչ առաջ կալանավորումից ազատ արձակեց Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին` հիմնավոր կասկածի բացակայության հիմքով»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ Փանոսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 28-ին: Քննչական կոմիտեն հայտնել էր, որ տվյալներ են ձեռք բերվել Նորայր Փանոսյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի վերաբերյալ: