211652_close_icon
views-count1785 դիտում article-date 17:17 06-11-2019

Կասեցվել է «Տարոն-Ավիա» ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականը

«Տարոն-Ավիա» ավիաընկերությունում անցկացրած տեսչական ստուգումների և արձանագրված թերությունների արդյունքում ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականը կասեցվել է: Այս մասին հայտնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը: «Տարոն-Ավիա ՍՊԸ-ում անցկացրած տեսչական ստուգումների և արձանագրված թերությունների արդյունքում ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականը կասեցվել է և տրվել է 6 ամսյա ժամկետ' թերությունները վերացնելու համար: Սակայն ընկերության կողմից կայացվել է որոշում' գործունեությունը դադարեցնելու մասին: Հաշվի առնելով վերոգրյալը՝ Տարոն-Ավիա ՍՊԸ-ի թիվ 049 օդանավ շահագործողի վկայականի գործողությունը դադարեցվել է»,- նշված է հրապարակման մեջ:

Նմանատիպ նյութեր