211652_close_icon
views-count2203 դիտում article-date 14:24 06-11-2019

5,4 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Իրանի հարավում

Նոյեմբերի 6-ին 5,4 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Իրանի հարավի Խորմոզգանի նահանգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի ինստիտուտի իրանական սեյսմոլոգիական կենտրոնը: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Երեւանի ժամանակով ժամը 11:40-ին Բենդեր Համիր քաղաքից 56 կիլոմետր հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը 16 կիլոմետր խորության վրա Էր: Այս պահի դրությամբ ավերածությունների եւ տուժածների վերաբերյալ տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ նյութեր