Իրանի հարավում կրկին ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Ռիխտերի սանդղակով 5,2 մագնիտուդ ուժգնությամբ հերթական հզոր երկրաշարժն է տեղի ունեցել Իրանի հարավային Խուզեսթան նահանգում՝ իրանա-իրաքյան սահմանին:
Ինչպես տեղեկացնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը, ստորգետնյա ցնցումները գրանցվել են այսօր առավոտյան՝ տեղի ժամանակով ժամը 06:44-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Թեհրանից 480 կմ դեպի հյուսիս-արևմուտք, հիպոկենտրոնը՝ 10 կմ խորության վրա:
Առայժմ ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: