2150 դիտում
17:34 05-11-2019
ԿԲ-ն վստահեցնում է՝ Հայաստանի բանկային համակարգը շարունակում է մնալ իրացվելի
Հայաստանի բանկային համակարգի ռիսկերի կլանման ունակությունը պահպանել է բարձր մակարդակը: Համակարգը շարունակում է մնալ իրացվելի, այսինքն՝ ցանկացած պահի բանկերն ունակ են բավարարելու հաճախորդերի ցանկացած տեսակի պահանջներ: «[url=https://armenpress.am/arm/news/994203.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին 2019 թ. առաջին կիսամյակի և դրամավարկային քաղաքականության ընթացիկ զարգացումներին նվիրված ասուլիսում հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը:
«Ֆինանսական համակարգը մեզ մոտ տասնամյակից ավելի է, ինչ շարունակում է մնալ բավականին ունակ՝ դիմակայելու տարբեր տեսակի զարգացումներին՝ թե ներտնտեսական, թե դրսից եկող ռիսկերին: Ֆինանսական, մասնավորապես բանկային համակարգի ռիսկերի կլանման ունակությունը հիմնականում պահպանվել է այն մակարդակում, ինչ ունեինք 2018-ին, սակայն որոշ ռիսկերի՝ ներառյալ մակրոռիսկերի առումով, ավելի լավացել է»,-ասաց Գրիգորյանն ու հավելեց՝ ֆինանսական համակարգը առաջին կիսամյակի ընթացքում թե ԿԲ-ի կողմից վարվող քաղաքականության, թե ընդհանուր ներտնտեսական զարգացումների շնորհիվ, շարունակել է մնալ բավականին իրացվելի:
Բանկային համակարգի կայունությունն ու առողջությունը գնահատում են իրացվելիության և կապիտալի համարժեքության նորմատիվներով:
Գրիգորյանը շեշտեց՝ բանկային համակարգի իրացվելիությունը նշանակում է, որ բանկերը համապատասխան պահանջարկի առկայության դեպքում կարող են տրամադրել տարբեր տեսակի ֆինանսական գործիքներ՝ տարբեր տեսակի վարկեր, ներգրավել, հետ վերադարձնել ավանդներ:
Կապիտալի համարժեքության ցուցանիշը խոսում է ֆինանսական կազմակերպությունների՝ մասնավորապես բանկերի տարբեր տեսակի անկանխատեսելի, չսպասված զարգացումներին դիմակայելու ունակության մասին: «Մեզ մոտ նվազագույն ցուցանիշը սահմանված է 12 տոկոս, մինչդեռ բազելյան սկզբունքով սահմանված նվազագույն ցուցանիշը 8 տոկոս է: Սակայն մեր բանկային համակարգի միջին կշռված ցուցանիշը 17.4 տոկոս է: Դա խոսում է բանկային համակարգի կայունության և տարբեր տեսակի շոկերին դիմակայելու ունակության մասին»,-եզրափակեց Գրիգորյանը:
Նմանատիպ նյութեր
2147 դիտում
08:12 10-03-2015
Հայաստանի բանկային համակարգը պարտքերի մեջ է. ՀԺ
2185 դիտում
09:03 25-08-2022
Կոռումպացված համակարգը շարունակում է մնալ այդպիսին նաեւ այսօր. ՊՎԾ ղեկավարի նոր բացահայտումները. «Ժողովուրդ»
4238 դիտում
13:42 20-04-2020
Հայաստանի բանկերի միությունը կոչ է անում զերծ մնալ բանկային համակարգի շուրջ անհիմն շահարկումներից
Այս բաժնից
874 դիտում
14:17 24-01-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Էջմիածին քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)